Հայաստանին բնորոշ հնություն:
Է.Դանիլովը, ստանալով կրթություն Երևանում, մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և փոխելով մի քանի բնակության երկրներ, ունենալով արդեն իսկ եվրոպական քաղաքացիություն, որոշել է վերադառնալ Հայաստան և ներկայացնել տեղի բնակչությանը և հյուրերին մամոնտի ժանիքից և բալթյան սաթից պատրաստված զարդեր, որոնք հաջողությամբ վաճառվում են Եվրոպայում: Հետևելով ժանիքների արդյունահանումից մինչև արտադրանքի արտադրության ամբողջ պրոցեսին, DANILOFF ընկերությունը երաշխավորում է բարձր որակ: Մամոնտի ժանիքը արժեքավոր և պահանջարկ ունեցող նյութ է: Ամրությունը, միատեսակությունն և պլաստիկությունը թույլ են տալիս կտրել, փորագրել տարբեր ձևավորումներ, իրականացնել աժուրային և մակերևույթային աշխատանքներ: Մեծ գեղարվեստական արժեք է ներկայացնում նյութի եզակի գունավորումը` կաթնային սպիտակից մինչև մանուշակագույն, որը ձեռք է բերվել ավելի քան մի քանի հազար տարիների ընթացքում մնալով գետնի տակ, կլանելով հանքային աղերի խոնավությունը, և անսովոր նուրբ հյուսվածքը` հիշեցնելով փղոսկրը: Մամոնտի ժանիքը ավելի թանկ է, քան փղոսկրը, քանի որ փղոսկրից պատրաստված արտադրանքի արտահանումն արգելված է, իսկ փորագրությունը փղոսկրի վրա անօրինական է: Մամոնտի ժանիքը հասել է մեզ հին ժամանակներից, որտեղ մամոնտի ոսկորներից պատրաստված իրերն օգտագործվում էին որպես թալիսմաններ և ամուլետներ, որպես ժամանակի ամուր կապի խորհրդանիշ: Հազարամյակների ընթացքում, մնալով հավերժական սառույցում, մամոնտի ժանիքները կլանել են հսկայական էներգիա, որն ունի բարենպաստ ազդեցություն մարդկանց վրա: Այն իր տեսակի մեջ ազնիվ, թանկարժեք և յուրահատուկ նյութ է, որից պատրաստված արտադրանքները հանդիսանում են միջոցների լավ ներդրում, օրիգինալ նվեր, ժառանգաբար փոխանցվող և գնային առումով` չարժեզրկվող:
Daniloff ընկերությունը հանդիսանում է AMBERSMILE ընկերության բացառիկ ներկայացուցիչը, լավագույներից է բալթյան սաթից պատրաստվող զարդերի մեջ:


