Մամոնտի ժանիքը ըստ արժանավույնի միշտ գնահատվել է ամբողջ աշխարհում բոլոր թագավորների ու տիրակալների կողմից: Դեռևս Պետրոս Մեծի հայր՝ Ալեքսեյ Միխայլովիչը 17-րդ դարի կեսերին պետական մենաշնորհ էր սահմանել մամոնտի ժանիքի գործունեության նկատմամբ: Վերջինիս նախաձեռնությամբ մամոնտի ժանիքի ձեռքբերումն ու մատակարարումը Խոլմոգորի եվ Մոսկվայի ոսկրահատման արհեստանոցներում դարձան մշտական:
Նույնիսկ Պետրոս Մեծը այնքան էր տարվել արհեստներով, որ սեփական ծխամուրճը փորագրել էր մամոնտի ժանիքից: Հարկ է նկատել, որ այդ նյութը դուր էր եկել նաև արտասահմանյան վարպետներին, և Ռուսաստանից դեպի Արևմուտք մատակարարվող ապրանքներում մշտապես առկա էին մահացած կենդանու ոսկորներից պատրաստած իրեր:
Միակ թույլատրված
Այսօր մամոնտի ժանիքը միակ բարձրարժեք ոսկրային նյութն է, որը թույլատրվում է արդյունահանել և օգտագործել: Փղի ժանիքը, բոլորին հայտնի փղոսկրը, պատկանում է արգելված նյութերի կատեգորիային: Նմանատիպ որոշումներ էին ընդունվել կաշալոտի ատամի (ամբողջությամբ կետերի որսից հրաժարվելու կապակցությամբ) եվ ծովառյուծների ժանիքների (որոնք ձեռք են բերվում հյուսիսային ժողովուրդների կողմից չնչին քանակությամբ) վերաբերյալ:
Եղջերավոր կենդանիների կոտոշներն ու ազդրերի ոսկորները չեն տալիս այն արդյունքը, ինչպիսիք դա տալիս են մամոնտների ոսկորները: Ներքին լուսավորությունը, կենդանի մարմնի տաք նրբերանգները, մանր դետալների անգերազանցելի պլաստիկությունը, սրանք մամոնտի ժանիքների միայն որոշ արժանիքներն են, որոնք բնորոշ են միայն վերջինիս:
Ոինիվերսալություն, նրբագեղություն, անկրկնելիություն
Մամոնտի ժանիքի ֆիզիկական հատկությունները եզակի են: Ժամանակակից տեխնոլոգիաները միայն փորձում են ստեղծել նյութեր, որոնք իրենց հատկություններով մոտ են մամոնտի բնական ոսկորին: Մամոնտի ոսկորները դարձել են առավել պահանջարկ ունեցող նյութեր` ոսկորների մշակման համար, քանի որ այն թույլ է տալիս իրականացնել դետալների նուրբ մշակում, և իրական պատկերի տպավորություն է ստեղծում: Հատուկ պահանջարկ ունի միատարր կառուցվածքի մամոնտի ժանիքը: Մամոնտի ոսկրային տարածքի ամբողջականությունը, փոսերի ու անցքերի բացակայությունը, փորագրողին թույլ են տալիս ստեղծագործել ազատորեն, որի ընթացքում նյութի կորուստ տեղի չի ունենում: Սակայն մամոնտային ոսկորի ամբողջականությունն արդեն իսկ հանդիսանում է եզակիություն, քանի որ նրանում առկա թերությունները ստիպում են փորագրողին կամ վարպետին լինել առավել հնարամիտ` ստեղծագործ կոմպոզիցիան պատրաստելիս, ինչն էլ իր հերթին վերածվում է տվյալ քանդակի լրացուցիչ արժանիքի: 
Համարվում է, որ Ռուսաստանի հյուսիսում մինչև հիմա առկա է ավելի քան 500 հազար տոննա ժանիքներ: Այնուամենայնիվ, դրանցից պատրաստված զարդերը բավականին թանկ արժեն:Դրան կա մի քանի պատճառ: Առաջին` ամբողջական, լավ պահպանված ժանիքներ հազվադեպ են հանդիպում, հանդիպում են փտած ու կոտրված, և «տաշեղ» ժանիքներ, որոնք բաժանվում են կտորների, ինչպես հում բնափայտ: Երկրորդ՝ մամոնտի մնացորդները հիմնականում հանդիպում են ամայի տեղերում` կղզիներում, որտեղ կարելի է հասնել միայն ուղղաթիռով, տունդրաներում, որտեղ կիլոմետրորով չկան կյանքի նշաններ: Հաշվի առնելով, որ ժանիքների քաշը կարող է գերազանցել հարյուր կիլոգրամը, իսկ երկարությունը` չորս մետր, կարելի է պատկերացնել, թե որքան կարժենա իրենց փոխադրման ծախսերը:
Իսկ ամենակարևորն այն է, որ ոսկրային փորագրությունը, այդ թվում` մամոնտի, իրականացվում է ձեռքով և դրանից պատրաստված զարդերը համարվում են արվեստի հեղինակային ստեղծագործություններ: Այս ամենը լիովին բացատրում է մամոնտյան քանդակների գները, որոնք կարող են գերազանցել մի քանի հազար դոլարը:
Ըստ էության, մամոնտի ժանիքը իրեն նմանը չունեցող բացառիկ նյութ է: Նրանք ավելի ամուր են քան փղի ոսկորը, և որ ամենակարևորն է, նրանք ունեն յուրօրինակ գունային գամմա: Հազարամյակների ընթացքում մնալով գետնի տակ, ժանիքները աստիճանաբար ենթարկվել են հանքայնացմանը և ձեռք են բերել լայն երանգներ` վարդագույն և նարնջագույնից մինչև գորշ և մանուշակագույն: Այդ գույնը հնարավոր չէ նմանակել: Որպեսզի մամոնտի ոսկորների մեջ հայտնվեն գույնավոր երակներ և բծեր, անհրաժեշտ էին հարյուրամյակներ, որի ընթացքում ժանիքները մնալով հողի մեջ ներծծվում էին խոնավությամբ և ներկվում էին օգտակար հանածոներով:



